ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, և ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի, կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի:
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների արդեն նախկին նախարար ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի ձեռամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հովակիմյանը:
«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
իմնական դրդապատճառ եղել ու մնում է փողը, որ կուսակցությունները չունեն ու չեն կարող գործել ինչպես արտասահմանում է` ֆինանսավորվելով հասարակությունից, ոչ թե առանձին անհատներից: Իսկ դրա պատճառները սոցիալ-տնտեսականից զատ նաև քաղաքական համակարգի չկայացածության մեջ են:
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության որոշումը կլինի նոյեմբերի 11-ին, կուսակցության համաժողովում` ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Համաժողովին մասնակցելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արդեն 2 օր է` Հայաստանի Հանապետության միակ լիիրավ իշխանությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է: Վարչապետն ու նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, ԱԺ-ն` նախագահի հրամանագրով լուծարված է, բայց շարունակում է գործել` մինչև դեկտեմբերի 9-ին ընտրվելիք 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից: Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նա ասել է, որ 11 տարի է անցել այն պահից, երբ անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցություն։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորական մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանի մանդատը տրվում է Նաիրա Կարապետյանին` ԿԸՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Երեկ այս խորհրդարանը «դակեց» իր մահվան որոշումը։ Չքվեարկեց վարչապետի թեկնածուի օգտին և իրավունքի ուժով ազատ արձակվեց։ Քաղաքական ուժերը անմիջապես թևակոխում են նախընտրական շրջան, հաշված շաբաթներ անց կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...